Հղիություն, ծննդաբերություն
|
|
Ճիշտ ընտրություն
Արհեստական վիժումից (աբորտ) հետո Դուք, անշուշտ, հարցեր կունենաք Ձեր առողջական վիճակի վերաբերյալ, նաև թե ապագայում ինչպես կարելի է խուսափել անցանկալի հղիությունից։...
|
ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ |
||||||||||||||||||||||||||||||||||
|
ՃԻՇՏ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ
|
||||||||||||||||||||||||||||||||||
| Ի՞նչ կարող եք ակնկալել նման միջամտությունից հետո | ||||||||||||||||||||||||||||||||||
| Աբորտին հաջորդող առաջին 3-4 օրերի ընթացքում Դուք կարող եք ունենալ. | ||||||||||||||||||||||||||||||||||
| կծկանքանման ցավեր, | ||||||||||||||||||||||||||||||||||
| քսվող բնույթի արյունային արտադրություն, | ||||||||||||||||||||||||||||||||||
| թեթև սրտխառնոց կամ փսխում, | ||||||||||||||||||||||||||||||||||
| տրամադրության անկում կամ դեպրեսիա։ | ||||||||||||||||||||||||||||||||||
| Ինչպիսի՞ խնամք է Ձեզ անհրաժեշտ | ||||||||||||||||||||||||||||||||||
| հանգիստ, | ||||||||||||||||||||||||||||||||||
| առողջ սնունդ, | ||||||||||||||||||||||||||||||||||
| չբարձրացնել ծանր իրեր, | ||||||||||||||||||||||||||||||||||
| չկատարել ներլվացումներ, | ||||||||||||||||||||||||||||||||||
| խուսափել սեռական հարաբերությունից առաջին 7 օրերի ընթացում, | ||||||||||||||||||||||||||||||||||
| չօգտագործել տամպոններ առաջին 7 օրերի ընթացում, | ||||||||||||||||||||||||||||||||||
| կատարել բժշկի նշանակումները։ | ||||||||||||||||||||||||||||||||||
| Անմիջապես դիմե՛ք բժշկի, եթե ունեք. | ||||||||||||||||||||||||||||||||||
| արյունային արտադրություն, որը 2 ժամում թրջում է 2 հիգիենիկ տակդիր, | ||||||||||||||||||||||||||||||||||
| բարձր ջերմություն, դող, | ||||||||||||||||||||||||||||||||||
| սրտխառնոց և/կամ փսխում, | ||||||||||||||||||||||||||||||||||
| տհաճ հոտով հեշտոցային արտադրություն, | ||||||||||||||||||||||||||||||||||
| դաշտանային ցիկլի բացակայություն 6 շաբաթվա ընթացքում, | ||||||||||||||||||||||||||||||||||
| արտահայտված ընկճվածություն։ | ||||||||||||||||||||||||||||||||||
| Ե՞րբ կվերականգնվի Ձեր դաշտանային ցիկլը | ||||||||||||||||||||||||||||||||||
| Ձեր դաշտանային ցիկլը կվերականգնվի աբորտից հետո 4-6 շաբաթվա ընթացքում։ | ||||||||||||||||||||||||||||||||||
| Ե՞րբ է հնարավոր հղիանալ արհեստական վիժումից հետո | ||||||||||||||||||||||||||||||||||
| Աբորտից հետո հղիանալու կարողությունը վերականգնվում է 9-11-րդ օրում։ Անցանկալի հղիությունից խուսափելու համար զրուցեք բժշկի հետ ժամանակակից հակաբեղմնավորման մեթոդների մասին։ | ||||||||||||||||||||||||||||||||||
| Ներարգանդային պարույր (ՆԱՊ) | ||||||||||||||||||||||||||||||||||
| ՆԱՊ-ը արգանդի մեջ տեղադրվող փոքրիկ պլաստիկ հարմարանք է, որի ամենատարածված տեսակները պարունակում են պղինձ, արծաթ կամ պրոգեստին (սինթետիկ հորմոն)։ ՆԱՊ-Ը դժվարեցնում է սերմնաբջիջների տեղաշարժը, նվազեցնում է ձվաբջջի բեղմնավորման ունակությունը և կանխում բեղմնավորված ձվաբջջի ներդրումն ու սերտաճը արգանդի լորձաթաղանթում։ | ||||||||||||||||||||||||||||||||||
|
||||||||||||||||||||||||||||||||||
| Պահպանակներ | ||||||||||||||||||||||||||||||||||
| Ժամանակակից պահպանակները պատրաստված են լատեքսից, լինում են տարբեր չափերի և գույների, քսայուղերով կամ առանց դրանց։ Քսայուղերը կարող են պարունակել սերմնասպան նյութեր։ Պահպանակները կանխում են սերմնահեղուկի մուտքը հեշտոց, այդպիսով կանխելով հղիությունը և սեռավարակների փոխանցումը։ Մի օգտագործեք պահպանակը, եթե տուփը պատռված է, պահպանակը չորացած է կամ կպչուն։ Մի օգտագործեք բուսական կամ սինթետիկ ճարպերից պատրաստված քսայուղեր (օրինակ` վազելին), քանզի դրանք քայքայում են լատեքսը։ |
||||||||||||||||||||||||||||||||||
|
||||||||||||||||||||||||||||||||||
| Հակաբեղմնավորիչ հաբեր | ||||||||||||||||||||||||||||||||||
| Հակաբեղմավորիչ հաբերը պարունակում են կնոջ օրգանիզմում արտադրվող միևնույն հորմոններ։ Դրանք կանխում են ձվազատումը և սերմնաբջիջների անցումը պարանոցային լորձով դեպի արգանդի խոռոչ։ |
||||||||||||||||||||||||||||||||||
|
||||||||||||||||||||||||||||||||||
| Հակաբեղմնավորիչ հաբերը հակացուցված են, եթե. |
||||||||||||||||||||||||||||||||||
| ձեր տարիքը 35-ից անց է, | ||||||||||||||||||||||||||||||||||
| դուք ծխում եք, | ||||||||||||||||||||||||||||||||||
| ունեք սրտանոթային (արյան բարձր ճնշում), լյարդի հիվանդություններ, միգրեն։ | ||||||||||||||||||||||||||||||||||
| Եթե Դուք կերակրում եք կրծքով, դիմեք բժշկի` պարզելու ձեզ հարմար հակաբեղմնավորիչ հաբերը։ | ||||||||||||||||||||||||||||||||||
| Սերմնասպան միջոցներ | ||||||||||||||||||||||||||||||||||
| Սերմնասպան միջոցները նյութեր են, որոնք ոչնչացնում են սերմնաբջիջները նախքան արգանդ հասնելը։ |
||||||||||||||||||||||||||||||||||
| Դրանք լինում են քսուկների, մոմիկների, հաբերի կամ աէրոզոլային փրփուրի ձևով։ Սերմնասպան միջոցները. | ||||||||||||||||||||||||||||||||||
| օգտագործվում են սեռական հարաբերությունից 10-15 րոպե առաջ, | ||||||||||||||||||||||||||||||||||
| արդյունավետ են 73-82%-ով 1 ժամվա ընթացքում, | ||||||||||||||||||||||||||||||||||
| երբեմն կարող են առաջացնել գրգռվածություն կամ քոր, | ||||||||||||||||||||||||||||||||||
| առավել արդյունավետ են այլ հակաբեղմնավորման մեթոդների հետ (օրինակ` պահպանակների)։ | ||||||||||||||||||||||||||||||||||
| Շտապ բեղմնականխում | ||||||||||||||||||||||||||||||||||
| Շտապ բեղմնականխման հաբերը (ՇԲՀ) կիրառում են, եթե. | ||||||||||||||||||||||||||||||||||
| հակաբեղմնավորիչ մեթոդի կիրառումը ձախողվել է։ | ||||||||||||||||||||||||||||||||||
| անպաշտպան սեռական հարաբերությունը տեղի է ունեցել ամենաշատը 5 օր առաջ։ |
||||||||||||||||||||||||||||||||||
| Ճիշտ օգտագործման դեպքում մեթոդի արդյունավետությունը 74-75% է։ | ||||||||||||||||||||||||||||||||||
| ՇԲՀ հետաձգում են ձվազատումը, խոչընդոտում ձվաբջջի բեղմնավորմանը, իսկ բեղմնավորման դեպքում` ձվաբջջի ներդրումն ու սերտաճն արգանդի լորձաթաղանթում։ | ||||||||||||||||||||||||||||||||||
| Եթե ՇԲՀ փաթեթը պարունակում է 2 հաբ, ապա առաջինը պետք է ընդունել անպաշտպան սեռական հարաբերությունից հետո հնարավորինս շուտ, առավելագույնը 120 ժամվա (5 օրվա) ընթացքում, իսկ երկրորդը` առաջին հաբը ընդունելուց 12 ժամ անց։ |
||||||||||||||||||||||||||||||||||
| ՇԲՀ-երի օգտագործումից հետո կարող են դիտվել ցավ որովայնում, թուլություն, գլխացավ, սրտխառնոց, փսխում, գլխապտույտ, կրծքագեղձի լարվածություն և հեշտոցից անկանոն արտադրություն կամ արյունահոսություն։ |
||||||||||||||||||||||||||||||||||
| ՇԲՀ-երը չեն պաշտպանում սեռավարակներից, ներառյալ` ՄԻԱՎ-ը։ | ||||||||||||||||||||||||||||||||||
| Եթե դաշտանը չի սկսվում ակնկալվող ժամկետից մեկ շաբաթ անց, այցելեք բժշկի` Ձեր վիճակը գնահատելու և հավանական հղիության հետ կապված խնամքը կազմակերպելու համար։ |
||||||||||||||||||||||||||||||||||
| ՇԲՀ-երի օգտագործումը խորհուրդ չի տրվում էպիլեպսիայով, սրտանոթային կան երիկամային հիվանդություններով, միգրենով, շաքարախտով և արյան բարձր ճնշմամբ տառապող կանանց։ |
||||||||||||||||||||||||||||||||||
| Մի′ օգտագործեք ՇԲՀ, եթե վստահ եք, որ հղի եք, քանի որ դրանց կիրառումն ապարդյուն կլինի։ |
||||||||||||||||||||||||||||||||||
| Դիմեք բժշկի, եթե. |
||||||||||||||||||||||||||||||||||
| ունեք անսովոր քիչ դաշտանային արյունահոսություն (հնարավոր հղիություն), | ||||||||||||||||||||||||||||||||||
| դաշտանը չի սկսվում վերջին դաշտանից հետո 4 շաբաթվա ընթացքում (հնարավոր հղիություն), | ||||||||||||||||||||||||||||||||||
| ունեք որովայնի ստորին հատվածի ուժեղ ցավեր (հնարավոր արտարգանդային հղիություն)։ | ||||||||||||||||||||||||||||||||||
|
Պատրաստել են` Կ.Կ.Առուստամյանը Ն.Օ.Բասենցյանը ՄՄԱՊԳՀԿ, Մաշտոցի 22 www.morevmankan.am |
||||||||||||||||||||||||||||||||||
20.07.2012
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...
31.01.2024
Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...
18.01.2024
Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...
16.01.2024
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ

